GW ՎԱՐՔԱԳԻՐՔ

Մեր պահանջները մեր, մեր աշխատակիցների և գործընկերների նկատմամբ:

Մենք գիտակցում ենք սերունդների նկատմամբ մեր ստանձնած պատասխանատվությունը: 2012 թ. հաստատված վարքագիրքը մեր գործունեության բարոյական հիմքն է: Այն սահմանում է ամենօրյա աշխատանքի և գործառնությունների իրականացման համար վարքագծի պարտադիր բարոյական սկզբունքներ և հիմք է հանդիսանում գործընկերների, մատակարարների, աշխատակիցների և հաճախորդների համագործակցության համար:

GW ընկերությունը ազնիվ մրցակցային պայքարի կողմնակից է և ուղղորդվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով՝ միտված պաշտպանելու մարդու իրավունքները և շրջակա միջավայրը: Ընկերությունը քննադատում է ցանկացած տեսակի խտրականությունը, ինչպես նաև երեխայի աշխատուժի կիրառում, պաշտպանում է մարդու իրավունքները և միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատանքի անվտանգություն ապահովման և աշխատանքի իրավունքի պաշտպանության համար: Ամբողջ աշխարհում GW վարքագրքի այս և մյուս սկզբունքները պահպանվում և իրականացվում են կազմակերպության բոլոր մասնաճյուղերում վերոնշյալ արժեհամակարգի ներդրման երաշխիքներ ստեղծելու համար: Հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցների կարողություններին, ուժեղ կողմերին և  GW-ի «նարնջագույն» սկզբունքին կողմնակից և հետևողական լինելուն։ «Ճիշտ վարվի՛ր, և շրջապատը կհետևի քո օրինակին»  (Ռիչարդ Ջ Սքոտ)։