tectraxx

Բարձր տեխնոլագիաների ընկերությունների համար

Բարձր տեխնոլագիաների ձեռնարկությունների համար լոգիստիկ ծառայություններ մատուցող tectraxx-ը հատուկ լուծումներ է առաջարկում ապագայի այդ բարդ ոլորտի համար: Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունները կարող են կենտրոնանալ իրենց մասնագիտական հարցերի վրա, tectraxx-ի մասնագետները կմիավորեն իրենց տեխնիկական գիտելիքները և ծրագրերի կառավարման փորձը յուրաքանչյուր լոգիստիկ խնդրի համար լավագույն լուծում գտնելու նպատակով:

Բեռնափոխադրումների և բաշխման լոգիստիկ ծառայություններից բացի tectraxx-ը բարձր տեխնոլոգիաների ոլորտին առաջարկում է մատակարարման շղթաների կառավարման ծառայություններ: Լրացուցիչ այլ ծառայությունները, ինչպես օրինակ խորհրդատվությունը, էլեկտրոնիկայի ոլորտում ապրանքի վերադարձի և վերանորորոգման ծառայությունները նույնպես tectraxx-ի գործունեության մի մասն են: Այդ ծառայությունների փաթեթը լրացնում են նաև հատուկ պահանջներ ներկայացնող բժշկական տեխնիկայի, հեռուստահաղորդակցման և տպագրության սարքավորման շուկաների համար մշակված լուծումները:

Tectraxx-ը մատուցվող ծառայությունների բարձր որակ երաշխավորող Ձեր գործընկերն է մատակարարման ամբողջ շղթայի համար՝ արտադրություն, վաճառք, հետվաճառքային սպասարկում: 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել http://www.tectraxx.com կայքում։