Արժեքներ

Ի՞նչ սկզբունքներով ենք առաջնորդվում: Ինչպե՞ս ենք մենք մտածում և գործում:

Գեբրուդեր Վայս ընկերությունը առանձնանում է կազմակերպչական հզոր մշակույթով: Անկախություն, կայունություն, նվիրվածություն և մատուցվող ծառայությունների լավագույն որակ՝ այն չորս առանցքային արժեքներն են, որոնք սյուների նման իրենց վրա են պահում Գեբրուդեր Վայս ընկերության կառուցվածքը: Կառուցվածք, որն ընկերության գործունեության հայեցակարգի հիմքն է և չի սահմանափակվում մեկ երկրով՝ միացնելով ընկերության բոլոր աշխատակիցներին ամբողջ աշխարհում:  

Անկախության նարնջագույն կարգախոս
Հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր ընտանեկան ընկերությունն իր ամբողջ պատմության ընթացքում եղել է անկախ ընկերություն: Մենք կանգնած ենք ամուր հիմքերի վրա և շարունակ զարգանում ենք: Անկախության շնորհիվ մենք ենք որոշում մեր զարգացման ուղիներն ու արագությունը: Գործընկերների հետ երկարատև համագործակցությունը ամրապնդում է մեր կառուցվածքը:  Մեր կարևորագույն խնդիրն է համապատասխանել հաճախորդների ներկա և ապագա պահանջներին, արդարացնել մեզ ցուցաբերած վստահությունը՝ ապացուցելով GW ընկերության արդյունավետությունը:   

Կայունության նարնջագույն կարգախոս
Մեր ներդրումային գործունեությունը և նորարարական գաղափարների ամրագրումն ուղղված են կայուն հաջողությունների հասնելուն և մրցունակությունը ապահովելուն: Մենք գիտակցում ենք բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտում մեր ունեցած բարձր պատասխանատվությունը և աշխատում ենք նոր ժամանակակից և շրջակա միջավայրի համար անվտանգ համակարգերի մշակման և ներդրման վրա:

Պարտավորվածության նարնջագույն կարգախոս
Մեր ընկերությունը բարձր դիրք է գրավում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Բարձր պրոֆեսիոնալիզմն արտահայտվում է բացառիկ նվիրվածությամբ, ամուր կապերով և մեր հաճախորդների և աշխատակիցների հանդեպ ցուցաբերած հարգանքով: Մեր ինքագիտակցության եզակիությունը հիմնված է նվիրվածության, սովորելու պատրաստակամության և լավագույն արդյունքներին հասնելու հավատամքի վրա:   

Գերազանց ծառայությունների  նարնջագույն կարգախոս
Մեր նպատակն է հաճախորդների վրա թողնել բարձր տպավորություն: Հետևաբար մեր ամենօրյա աշխատանքի հիմքում ընկած է բացառապես բարձրորակ ծառայությունների մատուցումը: Այդ նպատակի իրականացման համար ստեղծել ենք օպտիմալ պայմաններ՝ ձևավորելով համաշխարհային մասշտաբով անթերի գործող կազմակերպություն:  Մեր աշխատակիցներն առանձնանում են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և լավագույն արդյունքների հասնելու աշխատանքի ուղղվածությամբ: Միշտ ձգտում ենք կատարելության՝ ակտիվ կերտելով մեր ապագան:

Ներբեռնել GW-ի արժեքները pdf տարբերակով։