Ընկերություն

Համառոտ Գեբրուդեր Վայս ընկերության մասին

Ունենալով մոտ 8600 աշխատակից, 180 սեփական գրասենյակ և 2,47 մլրդ եվրոյի (2023 թ.  նախնական) տարեկան շրջանառություն՝ Գեբրուդեր Վայս ընկերությունը պատկանում է բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայություններ մատուցող Եվրոպայի առաջատար ընկերությունների թվին: 

Գեբրուդեր Վայս Հոլդինգ բաժնետիրական ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ֆորարլբերգ, Ավստրիա), հիմնական ուղղություններից՝ ցամաքային, օդային և ծովային բեռնափոխադրումներ, ինչպես նաև լոգիստիկ ծառայություններից բացի զուգահեռ իր հովանու ներքո խմբավորում է նաև տարբեր դուստր ձեռնարկությունների՝ առաջարկելով մի շարք հատուկ մասնագիտացված լուծումներ, այդ թվում՝ x|vise լոգիստիկ խորհրդատվական ծառայությունը, tectraxx-ը (ոլորտային մասնագիտական ծառայություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար), dicall-ը (հեռախոսային ծառայություն, խորհրդատվություն, հեռուստամարքեթինգ), Railcargo (երկաթուղային փոխադրումներ), ինչպես նաև Գեբրուդեր Վայս ընկերության ծանրոցային առաքումներն ու բաժնեմասնակցությունը ավստրիական DPD ընկերությանը:  Սա թույլ է տալիս մեզ արագ ու ճկուն կերպով արձագանքել հաճախորդների կարիքներին:

Բնապահպանական, տնտեսական ու սոցիալական իր բազմաթիվ միջոցառումների շնորհիվ բեռնափոխադրումների ոլորտում ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող ընտանեկան այս ձեռնարկությունն այսօր համարվում է նաև առաջատար կայուն և շարունակական զարգացող բիզնես-գործունեություն ծավալելու առումով:

Հատուկ խնդիրների լուծումներ

Մեր ապրանքանիշներն ու դուստր կազմակերպությունները մեր հաջողության կարևոր բաղադրիչներն են: Նրանք օգնում են կատարելագործել մեր մասնագիտական փորձը բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում: Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը տարբեր ոլորտներում և գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունները մեզ թույլ են տալիս իրականացնել մեր հաճախորդների ամենաբարձր պահանջները՝ լինելով ավելի արագ, ավելի արդյունավետ, ավելի ճկուն:

Գերազանցության նարնջագույն հայեցակարգ

Գերազանցության և որակի մեջ չափանիշները բարձր են թե՛ մեր ծառայությունների, թե՛ հաճախորդների սպասարկման հարցերում, ներկայացուցչական կամ աշխատակիցների խրախուսման և առաջխաղացման, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում: Հենց այդ պատճառով էլ հպարտանում ենք ձեռք բերված նվաճումների համար արժանացած մրցանակներով։

Ծառայություններ/Ընկերություններ

  • Hewlett Packard "Տարածաշրջանի լոգիստիկ ծառայությունների տարվա լավագույն մատուցող" (2012 թ․)
  • Dun & Bradstreet վարկանիշային գործակալության կողմից վճարունակության ամենաբարձր դասի շնորհում (2010 թ․)
  • Ֆորալբերգի լավագույն ընտանեկան բիզնես (2008 թ․)
  • Ավստրիական պետական մրցանակ OCC երթուղային գնացքի համար(2008 թ․)
  • Գերմանական մրցանակ ցանցային հաղորդակցման ոլորտում (Logistics Expert)
  • Գերմանական մրցանակ դիզայնի ոլորտում 2016 թ․ (Kundenmagazin ATLAS)
  • AREX 2015 մրցանակ շնորհված Գեբրուդեր Վայս ընկերության վերահսկող խորհրդին

Աշխատակիցների զարգացում

  • "Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում լավագույն փորձ",  Շվեյցարիա (2013 թ․)
  • "Մասնագետներ պատրաստող լավագույն ձեռնարկություն 2013 թ․ – ամենաբարձր գնահատականներով ստաժորների պատրաստում” Առևտրաարդյունաբերական պալատ, Շվաբեն, Գերմանիա (2013 թ․)
  • ”Լավագույն աշխատանքային պայմաններով ընկերություն", Ավստրիա (2015 թ․ և 2012 թ․)
  • "Լավագույն աշխատանքային պայմաններով ընկերություն”, Ավստրիա. Լավագույն գործատու ստաժյորների համար (2015 թ․ և 2012 թ․)
  • "Լավագույն գործատու", Ավստրիա – Արծաթե մրցանակ (2015/2016 թթ․, 2013/2014, 2012 թթ․)
  • շվեյցարական մրցանակ (2011 թ․)
  • Ավստրիական մրցանակ ապագայի պահանջների համապատասխանելու համար Fit for Future Award – Երիտասարդ մասնագետներ պատրաստող լավագույն ընկերություն (2011 թ․)
  • Ավստրիական զինանշանով դրոշմ-մրցանակ "Պետական հավատարմագրություն երիտասարդ մասնագետների պատրաստման համար" (2010 թ․)

Կայունություն

  • Բեռնափոխադրումների ժամանակ կլիմայի մասին հոգ տանելու համար մրցանակ, Cargo Climate Care Award (2013 թ․)
  • Corona CSR մրցանակ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համար (2011 թ․)
  • GRI-չափանիշներին համապատասխանող ավստրիական առաջին լոգիստիկ ընկերություն (2010 թ․)
  • Ֆորալբերգի մրցանակ կլիմայի պահպանման համար (2008 թ․)
  • Trigos մրցանակ (2008 թ․)
  • "klima:aktiv” ակցիայի շրջանակներում կլիմայի պահպանման համար մրցանակ (2007 թ․)
  • Brand Leader Award մրցանակ, GW Սերբիա

Համաշհարհային մասշտաբի ընտանեկան ընկերություն

Գեբրյուդեր Վայս ընկերությունն ունի ավելի քան կեսդարյա պատմություն: Ժառանգություն, որը նաև պարտավորեցնում է Լինել հեռատես, զգոն և շարունակել զարգանալ ժամանակակից աշխարհի հետ միասին: Ալպերից մինչև Դանուբ տարածաշրջանի նաև Արևելյան Եվրոպայի շուկաների համար մենք ներկայումս տեղափոխում ենք բոլոր տեսակի բեռներ ցամաքով, ծովով, օդային ճանապարհով ցանկացած մայրցամաքից դեպի ցանկացած մայրցամաք:

Ի՞նչ սկզբունքներով ենք առաջնորդվում: Ինչպե՞ս ենք մենք մտածում և գործում:

Գեբրուդեր Վայս ընկերությունն առանձնանում է կազմակերպչական հզոր մշակույթով: Չորս առանցքային արժեքները, որոնք սյուների նման իրենց վրա են պահում Գեբրուդեր Վայս ընկերության կառուցվածքը, կազմում են ընկերության գործունեության հայեցակարգի հիմքը՝ չսահմանափակվելով մեկ երկրով և միացնելով ընկերության բոլոր աշխատակիցներին ամբողջ աշխարհում․ անկախություն, կայունություն, նվիրվածություն և մատուցվող գերազանց ծառայություններ։

Կարդալ ավելին

Corporate Video ‚GWmoves‘

By people for people

Corporate Video ‚GWmoves‘

... who have been passionate about mobility for more than 500 years, and whose focus has always been on the future.
See how we bring the world closer together – every single day.