Մեր մասին

Համաշհարհային մասշտաբի ընտանեկան ընկերություն

Գեբրուդեր Վայս ընկերությունն ունի ավելի քան կեսդարյա պատմություն: Ժառանգություն, որը նաև պարտավորեցնում է լինել հեռատես, զգոն և շարունակել զարգանալ ժամանակակից աշխարհի հետ զուգընթաց: Ալպերից մինչև Դանուբ ընկնող տարածաշրջանի, նաև Արևելյան Եվրոպայի շուկաների համար մենք տեղափոխում ենք ցանկացած տեսակի բեռ՝ ցամաքով, ծովով, օդային ճանապարհով մի մայրցամաքից դեպի մյուս մայրցամաք:

Բացի այդ մեր փորձագետները մշակում են հաճախորդների պահանջներին և առանձին բնագավառների յուրահատկություններին համապատասխանեցված բեռնափոխադրման և լոգիստիկ լուծումներ՝ ապահովելով արտադրական, բիզնես և բեռնափոխադրման գործընթացների սերտ կապը: Մենք բարձրացնում ենք մեր հաճախորդների արդյունավետությունը, նվազեցնում ծախսերը և ստեղծում իրական առավելություններ մրցակիցների նկատմամբ՝ շնորհիվ մեր կողմից մշակված ռազմավարության, երկար տարիների փորձի և ուժեղ թիմի: