Որակ

Ամենաբարձր մակարդակի լոգիստիկա

Gebrüder Weiss ընկերությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին՝ ապահովելու անվտանգությունն ու որակը մատակարարման ողջ շղթայում: Բացի այդ, մի քանի տարի առաջ մենք հաջողությամբ ստեղծեցինք ինտեգրված կառավարման համակարգ: Սա թույլ է տալիս մեր ղեկավարությանը շատ արագ ռազմավարական որոշումներ կայացնել: Համակարգի գործունեությունը պարբերաբար վերահսկվում է աուդիտների ընթացքում, ինչը թույլ է տալիս ժամանակին վերացնել ցանկացած անհամապատասխանություն: 

Մեր ամենավերջին հաճախորդների գոհունակության հարցման արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Gebrüder Weiss-ի բարձր որակի ստանդարտները. Ամբողջ աշխարհում ավելի քան 1 500 հաճախորդ մեր ծառայություններին տվել են առավելագույն գնահատական, իսկ 96,6 %-ը պատրաստ է խորհուրդ տալ մեզ ուրիշներին։ Այս հզոր հետադարձ կապը մեզ համար միաժամանակ և հաստատում է, և խթան՝ անընդհատ կատարելագործելու մեր գործընթացները՝ ոչ միայն բավարարելու, այլև գերազանցելու մեր հաճախորդների ակնկալիքները։

Ծանոթացեք մեր հավաստագրերին կամ կապ հաստատեք մեզ հետ — համոզվեք անձամբ։

Հավաստագրեր