ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ալպերի լեռնաշղթայով հաղորդագրություններ փոխանցող ծառայությունից մինչև համաշխարհային բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերություն:

Գեբրուդեր Վայս ընկերությունն Ավստրիայի ամենահին բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունն է՝ մինչ օրս հանդիսանալով ընտանեկան ձեռնարկություն (պատկանում է Վայս և Ջերի ընտանիքներին): Ավելի քան 500 տարի շարունակ ընկերությունն անընդմեջ զարգանում է և ներկայումս պատկանում է բեռնափոխադրման և լոգիստիկ ծառայությունների համաշխարհային շուկայի առաջատար ընկերությունների թվին:

Ընկերության պատմությունն արտացոլում է տարածաշրջանի՝ Ավստրիայի և Եվրոպայի քաղաքական և տնտեսական զարգացումը: Ամեն ինչ սկսվեց Բոդեն լճի մոտ գտնվող Ֆուսախ գյուղում: Ժամանակին այս փոքր գյուղը հյուսիսից հարավ՝ գերմանական հարավային քաղաքների և Լոմբարդիայի և մյուս հեռավոր շրջանների միջև անցնող ճանապարհի վրա կարևոր տարանցիկ նավակայան էր: