ՊՐՈՅԵԿՏԱՅԻՆ ԵՎ ՄեԾԱԾԱՎԱԼ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

Գործարանային սարքավումների թե քամու տուրբինների բեռնափոխադրում. մեզ հետ ոչինչ անհնար չէ:

Գեբրուդեր Վայս ընկերության պրոյեկտային և մեծածավալ բեռնափոխադրումների բաժինը զբաղվում է հատուկ տրանպորտի տպավորիչ գործունեությամբ: Մեր մասնագետները կհաղթահարեն ցանկացած մարտահրավեր, կլուծեն ցանկացած բեռնափոխադրման խնդիր՝ անկախ բեռների ծավալից, լինի դա պողպատե խոշոր մասեր, գործարանների ամբողջական սարքավորումներ, զբոսանավեր կամ հատուկ տրանսպորտային միջոցներ:

Մենք ջրային (ծով, գետ), օդային կամ ցամաքային  (երկաթգիծ, ցածր հարթակով կցորդ) բեռնափոխադրամիջոցներով ոչ միայն տեղափոխում ենք Ձեր բեռը Ա կետից Բ կետ, այլև լրացուցիչ առաջարկում ենք անհրաժեշտ ծառայություններ, ինչպես օրինակ տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, երթուղու ստուգում, փաթեթավորում, սարքավորման մոնտաժման շուրջ գործողություններ, ամբողջական պատրաստի ծրագրերի մշակում:

Բեռնափոխադրման ցանկացած փուլում՝ առաջին պլանավորումից մինչև փաստացի իրագործում, մեր փորձագետները կտրամադրեն Ձեզ պրոֆեսիոնալ խորհրդատվություն և կցուցաբերեն մասնագիտական օգնություն՝ առաջադրված նպատակին հասնելու համար համապատասխանեցնելով այն առանձին պահանջներին և զուգահեռ լուծելով հնարավոր խնդիրները:

Բացի մեր մասնագիտական գիտելիքներից և հմտություններից, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Ասիայի մեր հիմնական շուկաներում երկար տարիների փորձից, մենք կարող ենք մեր ցանցի միջոցով ներգրավել պրոյեկտային և մեծածավալ  բեռնափոխադրումների լավագույն մասնագետներին:

Ձեր կոնտակտային անձը

Ֆրանկո Ռաֆազոլո

Ֆրանկո Ռաֆազոլո

Պրոյեկտային և ծավալային բեռների բաժնի խորհրդատու

+43 1.79799.7760

Հետադարձ կապ

Ծրագրերի օրինակներ.

Երկար տարիների փորձի և հատուկ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ, մեր հիմնական կարողությունների թվին է պատկանում նաև ոչ ստանդարտ չափսերի, մասնավորապես մեծածավալ բեռների փոխադրման պլանավորումն ու իրականացումը: Այստեղ կգտնեք տեղեկություններ մեր կողմից իրագործված ծրագրերի մասին, սկսած ոչ գաբարիտային բեռնախցիկների փոխադրումից, RoRo (թեքահարթակով) նավի վրա բարձումներից մինչև արհեստական միջանկյալ տախտակամածների օգտագործում և ավելին: