ԱՖՐԻԿԱ` ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Ցեմենտի գործարանի հինգ ամբողջական սարքավորման տեղափոխում ապամոնտաժված վիճակում Եվրոպայից Արևմտյան Աֆրիկա: Մեր թիմը հաջողությամբ հաղթահարեց այդ հատուկ կարգի մարտահրավերը լեռնաշինության և ցեմենտի արդյունաբերության բնագավառի սարքավորոմների առաջատար արտադրող մի կազմակերպության համար: Փոխադրման գործընթացը տևեց մոտ մեկ տարի, մինչև տասնմեկ արտադրամասերից (Ավստրիա, Գերմանիա, Խորվաթիա, Չեխական հանրապետություն, Սլովակիա, Թուրքիա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Նիդերլանդներ և Վիետնամ) գործարանի բոլոր մասերը տեղափոխվեցին նշանակման վայր:

Միայն ցեմենտաղացի 88-տոննայանոց կորպուսը իր առավել խոշոր գաբարիտների պատճառով (ցամաքային ճանապարհով տեղափոխումը մեծ տարածության վրա անհնարին էր) խորվաթական Սլավոնական Բրոդ արտադրամասից նավով Սավա, Դանուբ, Մայն և Ղայն գետերով պետք է բերվեր Անտվերպեն: Միայն այնտեղից այն բեռնախցիկներ տեղափոխող նավով կարող էր շարունակել իր ճանապարհը դեպի Աֆրիկա: Ընդհանուր հաշվով  ավելի քան 200 բեռնախցիկ  (այդ թվում բազմաթիվ ոչ գաբարիտային միավորներ) ապահով և հուսալի տեղափոխվել են դեպի Կոտ դ՛Իվուարի Հանրապետություն: