Լոգիստիկ լուծումներ

Ավելին քան առանձին հատվածների միացում:

Ժամանակակից լոգիստիկան ավելին է, քան ապրանքաշրջառության ու տեղեկատվության անխափան փոխանակումը: Խելացի և կայուն կառավարման համար անհրաժեշտ են  լոգիստիկայի բնագավառում հմուտ փորձագետներ: Որպես լոգիստիկայի բնագավառում լիարժեք ծառայություններ տրամադրող կոմպետենտ ընկերություն, մենք առաջնորդվում ենք հենց այդ սկզբունքով:

Գնումից մինչև առաքում, ապրանքի մեկական միավորից մինչև մասսայական տարածում․ մենք մշակում ենք անհատական լուծումներ մատակարարման ամբողջ ցանցի համար: Լոգիստիկայի մանրամասն մշակված և հաճախորդի պահանջներին համապատասխանեցված մեր լուծումների և բեռնափոխադրումների ճշգրիտ գործող ցանցի շնորհիվ մենք արձանագրում ենք նշանակալի առավելություններ մրցակիցների համեմատ: Պահեստավորման խելացի կազմակերպման շնորհիվ ապահովում ենք մնացորդների վերահսկում և ապրանքի արագ շրջանառություն, ինչպես նաև նպատակային ներգրավում տնտեսվարման վրա կենտրոնանալու համար: Այս ամենի համար մենք ունենք հազարավոր հնարավորություններ՝ բոլորը մեկ աղբյուրից: