ԱՇԽԱՏԵԼ GW-ՈՒՄ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է

Մասնագիտական աճի հնարավորություն Գեբրուդեր Վայսի նարնջագույն աշխարհում:

Շարունակականությունը Գեբրուդեր Վայս ընտանեկան բիզնեսի հաջողության գաղտնիքներից է: Այն նաև ապագայում պահպանելու համար նարնջագույն ընկերությունն ինքն է կրթում, նախապատրաստում իր առաջատար մասնագետներին: Փորձաշրջան անցնողներից մինչև պատասխանատու որոշում կայացնողներ. Գեբրուդեր Վայս ընկերությունը խթանում է կարիերայի կառուցմանը:

Մենք ողջունում ենք ինչպես ուսանողներին, այնպես էլ տաղանդավոր սկսնակներին, ովքեր կցանկանան իրենց գիտելիքներով, գաղափարներով և ցուցաբերած եռանդով ներդրում ունենալ Գեբրուդեր Վայս ընկերության հաջողության մեջ: Մեր համակարգը բավականին թափանցիկ է և երիտասարդ սերունդներին  ընձեռում է անձնական և մասնագիտական զարգացման և աճի բոլոր հնարավորությունները: Բոլոր պայմանները ստեղծվում են ուժեղ կողմերի և հետաքրքրությունների խթանման համար: Դրա սկիզբը կարող է լինել մեր ընկերությունում հիմնային ուսուցումը, հատուկ դասընթացը կամ մասնագիտական նոր ուղին: