ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ

Հուսալի համակարգեր, ճկուն լուծումներ և զարգացվածության բարձրագույն մակարդակ

Պատվերների մշակման համար որպես լրացուցիչ ծառայություն մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ պահեստավորման և փաթեթների առաքման ոլորտում։

Մենք հոգ կտանենք պահեստավորման, այդ թվում պիտանելության ժամկետների վերահսկման, բեռն ըստ խմբաքանակների և հերթական համարների կառավարելու, փաթեթավորման (pick & pack) համար, կկազմակերպենք փաթեթների ուղարկումը համապատասխան հասցեներով՝ կազմակերպելով նաև վերադարձվող ապրանքների լոգիստիկայի և այլ լրացուցիչ պահանջվող ծառայությունները: Վստահելով ձեր պահեստի, լոգիստիկայի և պատվերների կոմպլեկտավորման գործընթացների կազմակերպումը մեզ՝ Դուք ճկունության և արդյունավետության հարցերում կհասնեք նոր բարձունքների և կկարողանաք ամբողջությամբ կենտրոնանալ Ձեր բիզնես գործունեության վրա:

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած պահեստներում արձանագրվում է ապրանքների լավագույնս օպտիմալացված հոսքը։ Մեր աշխատակցիները տարեկան մշակում են մոտ 1,8 մլն կոմպլեկտավորման պատվեր: Մեր ունեցած նորագույն տեխնիկական և տեղեկատվական սարքերը, որոնք համատեղելի են ամենատարբեր համակարգերի հետ, զգալիորեն նպաստում են գործընթացների ճկունությանն ու արդյունավետությանը։

Մենք կցուցադրենք Ձեզ, թե ինչպես աութսորսինգի միջոցով ձեռք բերել ճկունության նոր մակարդակ, ֆիքսված ծախսերը վերածել փոփոխական ծախսերի և նվազագույն ներդրումներով բարձրացնել արդյունավետությունը՝ խուսափելով սեզոնային տատանումներից:

Կապնվեք մեզ հետ

  • High solution expertise coupled with stability and an open attitude for innovation –these are the exact expectations that Gebrüder Weiss fulfills.

    Alexander Kieslinger, Global LogisticsManager, Tridonic

    Read more

  • We value and appreciate our constructive, expert collaboration with Gebrüder Weiss.

    Michael Kröhl, Krombacher Director of Logistics

    Read reference

  • eFULFILlMENT

    eFulfillment

  • High-End Logistics

    High-End Logistics