ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Ձեռք բերել ապագայի մասնագիտություն

Մեր աշխատակիցներն ու աշխատակցուհիները մեր ամենամեծ ներուժն են: Այդ պատճառով մենք սիրով կատարում ենք ներդրումներ մեր թիմի ուսուցման և վերապատրաստման համար:
Ուսանողների և հատուկ ներուժով երիտասարդ տաղանդների համար Գեբրուդեր Վայս ընկերությունը հիմնել է Orange Future՝ Նարնջագույն Ապագա կոչվող երիտասարդ տաղանդներինժ աջակցման և վերապատրաստման ծրագիրը:
Մեկամյա ծրագրի ընթացքում մասնակիցները նոր հմտություններ և գիտելիքներ են ձեռք բերում ընկերության բազմաթիվ բաժիններում: Կոմպլեքսային մեթոդներով նրանք նախապատրաստվում են պատասխանատու առաջադրանքների համար: