ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լինել պատասխանատու։ Կերտել ապագան:

Վոլֆրամ Զենգեր-Վայս, Մագիստրոս

Խորհրդի նախագահ

Վիեննայի տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո Վոլֆրամ Զենգեր-Վայսը աշխատել է Բերնդորֆ ԲԸ-ում որպես ղեկավարի օգնական, իսկ ԱՄՆ-ում ղեկավարել StartUp ծրագրեր: INSEAD-ում ավարտելով հետդիպլոմային ծրագիրը և ստանալով մագիստրոստի կոչում՝ 2003 թ-ից ներգրավվել է Գեբրուդեր Վայս ընկերության ներքին վերահսկման գործառնությունների մեջ: 2005 թ-ից ընդգրկվել է ընկերության ղեկավար կազմում՝ զբաղվելով ֆինանսական, իրավական, ներդրումային հարցերով: 2012 թ-ից մինչև 2018 թ․ եղել է Ավստրիայի տրանսպորտային առաքողների և լոգիստիկայի ասոցիացիայի նախագահ: 2019 թ-ի հունվարի 1-ից Վոլֆրամ Զենգեր-Վայսը Գեբրուդեր Վայս ընկերության խորհրդի նախագահն է, ինչպես նաև ղեկավարում է վաճառքներն ու ցամաքային բեռնափոխադրումները:

 

Փեթեր Քլոյբեր, Մագիստրոս

Խորհրդի անդամ

Ինսբրուքի համալսարանում տնտեսագիտական կրթություն ստանալուց և նույն համալսարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո 1990 թ․ Փեթեր Քլոյբերը սկսեց զբաղվել Գեբրուդեր Վայս ընկերության մարդկային ռեսուրսների և ընկերության զարգացման հարցերով: 1997 թ-ից Փեթեր Քլոյբերը կառավարման խորհրդի անդամ է: Նա պատասխանատու է ընկերության գործունեության մի քանի բնագառավների համար, որոնցից են փաթեթների առաքման ծառայությունները (GWP, DPD Ավստրիա, primetime, Fashionet), լոգիստիկ ծառայությունների զարգացումը, գործունեության նոր տեսակներ (x|vise, dicall), ՏՏ-ծառայություններ, մարդկային ռեսուրսների կառավարում, ինչպես նաև շուկայագիտություն և կորպորատիվ հաղորդակցություն: 
 

 

Յուրգեն Բաուեր, Դիպլ․ ինժեներ, մագիստրոս

Խորհրդի անդամ

Յուրգեն Բաուերի մասնագիտական ուղին Գեբրուդեր Վայս ընկերությունում սկսվել է 1991թ.-ից: 2002 թ-ից մինչև 2008 թ․ եղել է Վիեննայի մասնաճյուղի ղեկավար: 2008 թ․-ին դիպլոմավորված մասնագետը նշանակվել է ընկերության արևելյան տարածաշրջանի տնօրեն և ստացել մագիստրոսի աստիճան Վիեննայի համալսարանում: Սկսած 2019 թ․-ից Յուրգեն Բաուերը կազմակերպության տնօրենների խորհրդում է և պատասխանատու է Եվրոպայում ցամաքային բեռնափոխադրումների կազմակերպման, մաքսային ձևակերպումների, գնումների, ընկերության անվտանգության, արդյունավետության, որակի վերահսկմնան և առողջապահական հարցերի համար:

 

Լոթար Թոմա, գիտ. դոկտոր

Խորհրդի անդամ

Լոթար Թոման հանդիսանում է Գեբրյուդեր Վայս ընկերության կառավարման խորհրդի անդամ 2020թ.-ի հունվարի 1-ից: Նա պատասխանատու է օդով և ծովով փոխադրումների ոլորտի համար: Ֆրայբուրգում տնտեսագիտություն սովորելուց հետո Լոթար Թոման այնտեղ է ստացել դոկտորի գիտական աստիճանը: Իր դոկտորական թեզը «Քաղաքային լոգիստիկա» թեմայով նա պաշտպանել է գերազանց (magna cum laude): Այնուհետև ծագումով բադեն-վյուրթեմբերգցին աշխատել է լոգիստիկայի և բեռնափոխադրումների բնագավառի տարբեր հայտնի ընկերություններում, վերջերս՝ միջազգային մակարդակով գուծունեություն ծավալող շվեյցարական լոգիստիկ կազմակերպությունում որպես խորհրդի նախագահ: