ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական, էկոլոգիական և սոցիալական

Որակի ապահովման մեր քաղաքականության հիմնական սկզբունքը տևական կայուն գործունեությունն է: Արդեն երկար տարիների մեր գործունեությունը ավելին է, քան ճանապարհներին բեռնափոխադրումների կարգավորումը: Խելացի լոգիստիկան սկսվում է մեր հաճախորդների գնումների և մատակարարման համակարգերի բոլոր գործընթացների վերլուծությունից: Վերանայվում են մատակարման առկա շղթաները՝ ընտրելով համապատասխան փոխադրման միջոցը:  Մատակարարման տարբեր շղթաների համակցման շնորհիվ համակարգն աշխատում է ժամացույցի ճշգրությամբ, ապահովում անհրաժեշտ փոխհամագործակցությունը՝ հանգեցնելով ծախսերի նվազեցմանը և ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատմանը:

Գեբրուդեր Վայս ընկերությունը հավատարիմ է բիզնես-մշակույթի այդ սկզբունքներին 70-ականներից սկսած՝ առանց որևէ օրենքի պարտադրման: Մեր բոլոր մասնաճյուղերի տերմինալները կապված են  երկաթուղային գծերի հետ: Ընկերությունը ներդրումներ է արել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեջ, օր.՝ երկրաջերմային էներգետիկայի բնագավառում: 2009 թ-ից Գեբրուդեր Վայս ընկերությունը որպես Ավստրիայի լոգիստիկ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն հրապարակում է համաշխարհային նախաձեռնության կողմից սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխան կայուն գործունեության տարեկան GRI հաշվետվությունը:  Այդ հաշվետվության մեջ, մեր հայեցակարգի համաձայն, թվարկվում է  կայուն գործունեության երեք հիմնարար բաղադրիչ՝ տնտեսական, էկոլագիական և սոցիալական պատասխանատվության:

 

Տնտեսական պատասխանատվություն
Ֆինանսական ամուր հիմքի շնորհիվ Գեբրուդեր Վայս ընկերությունն անկախ է և իր հայեցակարգը ուղղել է երկարատև հաջողությունների ձեռք բերմանը: Այն հստակ գերակայություն ունի եռամսյակային շահույթների աճի նկատմամբ: Հատուկ ուշադրության են արժանի կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև ճիշտ լուծումների մշակման և իրականացման կարողությունները: Այդ գործոնները, մեր նորարարական ներուժի հետ միասին, նախապայման են հանդիսանում ապագայում մեր ընկերության մրցունակության պահպանման համար:

Էկոլոգիա
Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Այս ոլորտում կարևոր դեր է խաղում պաշարների խնայմանն ուղղված լուծումների, ինչպես նաև այսօրվա և ապագա սերունդների պահանջները համար այլընտրանքային միջոցների և հայեցակարգերի մշակումը: Ընկերության գործունեության և ռազմավարության պլանավորման մեջ հատուկ նշանակություն է հատկացվում տնտեսական և էկոլոգիական գործոնների փոխազդեցությանը:  Այդ ուղղությամբ աշխատելով՝ բազում ոլորտներով մենք ստանձնել են հիմնադրողի դեր և պատասխանատվություն, ինչպես օրինակ բեռնափոխադրումներ, էներգիայի օգտագործում, նոր տեխնոլոգիաների ներդրում:

Առկա պաշարների խելացի օգտագործումը շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր կողմից իրականացվող միջոցառումների կարևոր ուղղություններից մեկն է:  Առաջնային նշանակություն ունեն վառելիքի արդյունավետ օգտագործման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցերը: Ցանցի անընդհատ օպտիմալացումը և բեռնափոխադրումների նորարարական լուծումների ներդրումը շարունակում են մնալ ընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչները: Արդեն ձեռնարկած միջոցառումների ու տևական զարգացման գործընթացի արդյունքում մենք մեծ հաջողությունների հասանք արդյունավետության բարձրացման հարցում՝ մեր կողմից ծավալած գործունեության արդյունքում նվազագույնի հասցնելով հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Առկա պաշարների խելացի օգտագործումը շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր միջոցառումների կարևոր հայեցակետ է:  Առաջնային նշանակությունը հատկացվում է վառելիքի արդյունավետ օգտագործման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցերին: Օբյեկտների ցանցի անընդհատ օպտիմալացում և բեռնափոխադրումների նորարարական լուծումների ներդրումը շարունակում են մնալ ընկերության ռազմավարության կարևոր հայեցակետերից: Արդեն ձեռնարկած միջոցառումների ու տևական զարգացման գործընթացի արդյունքում մենք մեծ հաջողությունների հասանք արդյունավետության բարձրացման հարցում և հնարավորություն ենք ձեռք բերել ծավալել մեր գործունեությունը նվազագույնի հասցնելով հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Սոցիալական պատասխանատվությունԳեբրուդեր Վայս ընկերությունում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության ռազմավարության բաղադրիչ մասն է: CSR կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար նշանակում է համատեղ պատասխանատվություն բարենպաստ սոցիալական միջավայրի զարգացման գործում, այդ թվում նաև այն միջավայրի, որտեղ միասին աշխատում և ստեղծում ենք: Առաջնայնությունը տրվում է իհարկե ամբողջ աշխարհի մեր աշխատակիցներին, քանզի  իրենց անվտանգությունն ու գոհունակությունը չափազանց կարևոր են մեզ համար: Հասարակական բարեգործական միություններին աջակցելը նույնպես մեր մշակույթի մի մասն է: Դրա վառ օրինակն է մեր համագործակցությունը այնպիսի բարեգործական միավորումների հետ, ինչպիսիք են Վիեննայի Տնտեսագիտական համալսարանը (WU-Wien) և Ստորին Ավստրիայի Հատուկ կարիքներ ունեցողների համար սպորտմիությունը (niederösterreichischen Versehrtensportverband)։