Լոգիստիկա արտադրության մեջ

Լոգիստիկա որպես արտադրական գործընթացների բանալի

Արդյունաբերության մեջ կոմպոնենտների և դետալների ճիշտ ժամանակին առաքումը չափազանց կարևոր նախապայման է հանդիսանում արդյունաբերական գործընթացի շահավետությունն ապահովելու համար:

Պահանջները լոգիստիկայի գործընթացների նկատմամբ համապատասխան բարձր են: Գեբրյուդեր Վայս ընկերության լոգիստիկայի մասնագետները կազմակերպում են արդյունաբերական հումքի, արտադրամասերի, պահեստամասերի և պատրաստի դետալների առավելագույն պլանավորում, կառավարում և բեռնափոխադրում:

Ապահովելով հումքի և տեղեկատվության չընդհատվող մատակարարում, ինչպես նաև Ձեր բեռնափոխադրումների և լոգիստիկ գործընթացների ամբողջական կոորդինացում, մենք կբարձրացնենք Ձեր արտադրական գործընթացների արդյունավետությունը:

Ձեզ համար դա նշանակում է. Պահեստի արագ շրջանառություն պահեստում օպտիմալ քանակների ապահովումով, պատվերների արդյունավետ կոմպլեկտավորում և մշակում, համապատասխան գործընթացների իրականացմանն ուղղված ՏՏ-լուծում և սեզոնային տատանումներին համապատասխան օպտիմալացում: