DPD

Փաթեթների անարգել առաքում ցանցակած ժամանակ և ցանկացած վայր:

Փաթեթների առաքման ոլորտում Գեբրուդեր Վայս ընկերությունն առաջարկում է շուրջօրյա առաքման ծառայություն մինչև 31,5 կգ քաշով փաթեթները Ավստրիայի ամբողջ տարածքում տեղափոխելու համար: Որպես DPD ընկերության գործընկեր և բաժնետեր՝ մեր GWP փաթեթների առաքման սեփական ծառայությունն ընդլայնում է լուծումների շրջանակը՝ միացնելով ավստրիական բաժանմունքը միջազգային ծառայությունների հետ: Կարևոր չէ, թե որտեղ է նշանակման կետը․ Պալերմոյո՞ւմ, թե՞ Նորվեգիայի հյուսիսում․ Ձեր փաթեթը 24-ից 72 ժամվա ընթացքում կառաքվի Եվրոպայի ցանկացած վայր:

Ավստրիական շուկայում առաջատարը լինելով՝ մենք երաշխավորում ենք մատուցվող ծառայությունների բոլոր չափանիշների պահպանումը, լինի դա փաթեթի ընթացքի առցանց-վերահսկում-հետևում, թե ապրանքի ավտոմատ ապահովագրում: Ուրախ ենք Ձեզ առաջարկելու այնպիսի մասնագիտական ծառայություններ, որոնցից են գինիների փոխադրումը, ջերմաստիճանի վերահսկմամբ լոգոիստիկ գործառնությունները, վերադարձվող ապրանքների կազմակերպումը և այլն:  

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել https://www.dpd.com կայքում։