Ինչն ենք մենք արժևորում

 

Համագործակցություն. զգա՛ նարնջագույն

Գեբրուդեր Վայս ընկերության հաջողությունը շարունակական կլինի, եթե բոլոր աշխատակիցները միևնույն նպատակին հետևեն և ակտիվորեն սատարեն միմյանց։ Մենք խթանում ենք համագործակցությունը գենդերային տարբեր խմբերի, երիտասարդների ու տարեցների, տարբեր էթնիկ խմբերի, ինչպես նաև ընկերության գործունեության տարբեր ոլորտների, մասնաճյուղերի, երկրների և մեր գործընկերների ու հաճախորդների ցանցերի միջև՝ համախմբելով ողջ աշխարհը։

Որակ. Գործի՜ր նարնջագույն

Մեր հաճախորդների մոտ մենք աչքի ենք ընկնում մեր ծառայության որակով և սպասարկման գերազանցությամբ։ Այս պարտավորեցնող կարգավիճակը պահպանելու համար մեր աշխատակիցներից մենք պահանջում ենք ցուցաբերել բարձր աստիճանի նվիրվածություն և կատարողական կողմնորոշում։ Ընկերության ղեկավարության համալիր աջակցությամբ փոխարենը մենք նպաստում ենք բոլոր աշխատակիցների շարունակական զարգացմանը ՝ տրամադրելով նրանց հնարավորություն մասնակցելու ուսուցման և վերապատրաստման ծրագրերի։ Որպես մշտապես ուսանող կազմակերպություն մտավոր զարգացումը մեզ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան աշխարհագրական շարժունակությունը։

Անկախություն. եղի՛ր նարնջագույն

Որպես ընտանեկան ձեռնարկություն Գեբրուդեր Վայս ընկերության համար անկախությունը մշտապես կարևորագույն արժեք է ։ Այն տրամադրում է ապահովություն տարածք ստեղծարար մտածողության համար։Մեր աշխատակիցներից ակնկալում ենք ստանձնել անհատական պատասխանատվություն , իսկ աշխատանքում նրանց մոտիվացնում ենք՝ հնարավորինս մեծ ազատություն ընձեռելով նրանց գործողություններին ու որոշումներին։ Աշխատակիցները գնահատում են իրենց անհատականության դրսևորմանն ուղղված մեր ջանքերը ՝ առավելագույնս ցուցաբերելով իրենց նվիրվածությունը հանուն մեր գործի հաջողության։