Մատակարարման շղթայի կառավարում

Միավորված կարողությունների և գործընթացների անխափան շղթաների շնորհիվ հավելյալ արժեքի ստեղծում:

Գնումներ, պահեստավորում, բեռնափոխադրում, դիստրիբուցիա և տեղեկատվական հոսք: Միայն այն դեպքում, երբ բոլոր բնագավառներում տիրում է հարյուր տոկոսանոց ճշգրտություն և հուսալիություն, լոգիստիկան դառնում է այնպիսին, ինչպիսին պետք է լինի՝ աանարգել գործող ցանց:

Մեկ աղբյուրից մշակվող արդյունավետ ռազմավարությունների և մատուցվող ծառայությունների շնորհիվ մենք աջակցում ենք մեր հաճախորդների լոգիստիկայի և մատակարարման շղթաների կառավարմանը՝ կայուն հիմք ստեղծելով շուկայում արդյունավետ և երկարատև գործունեության համար: Ձեր պահանջով մեր փորձագետները մասնագիտական վերլուծությունների և ճշգրիտ պլանավորման միջոցով կստեղծեն մատակարարման շղթաների լուծումներ և լիարժեք կառավարման միջոցով կիրագործեն դրանք առավել արդյունավետ ճանապարհով:

Մենք բարելավում ենք Ձեր մատակարարման շղթան՝ պահպանելով բոլոր գործընթացների թափանցիկությունը: ՏՏ ոլորտի ամենաժամանակակից գործիքների օգնությամբ մենք այս ամենը դարձնում ենք տեսանելի: Պատվերի իրականացման ամբողջ ընթացքում Ձեր տրամադրության տակ է հատուկ Ձեր պատվերի համար պատասխանատու խորհրդատուն, որին կարող եք դիմել ցանկացած հարցով:

  • The intense focus on quality and performance is what makes our partnership special.

    Oliver Binder, R&D Director

    Read more

360° Լոգիստիկա