ՆԱՎՈՎ ԽՈՒՌՆԱԲԵՌ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո 60 և 42 տոննա քաշով փայտե արկղերը Զալցբուրգում բարձվեցին երկու բեռնատարների վրա և տեղափոխվեցին Համբուրգի նավահանգիստ, որտեղից էլ իրենց ճանապարհորդությունը շարունակեցին Galaxy Chipolbrok նավի վրա դեպի Չինաստան: Մարտահրավերը բեռի արտասովոր չափսերն էին. 16 x 3,2 x 3,1 և 10 x 3,7 x 3,45 մետր:

Այդպիսով  բեռնատարների խմբի երթևեկումը թույլատրվում էր միայն գիշերային ժամերին՝ 22,00-ից  04,00 ընկած ժամանակահատվածում,  այդ իսկ պատճառով բեռնափոխադրումը տևեց երեք օր: Ավելի քան մեկ ամիս շարունակ ծովով ճանապարհորդելուց հետո գերծանր բեռը  հասավ  նշանակման վայր Չինաստանում:

Վերադառնալ ընդհանուր էջ