Հաշվեկշիռ 2023. Gebrüder Weiss-ը շարունակում է իր հաջողության ճանապարհը

March 07, 2024 |

Լոգիստիկ ընկերությունը արձանագրել է 2.47 միլիարդ եվրո զուտ շրջանառություն / 187 միլիոն եվրոյի ներդրումն ամենամեծն է ընկերության պատմության մեջ / D-A-CH տարածաշրջանում (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) ընկերության էլեկտրաէներգիայի սեփական կարիքների երեք քառորդը ապահովվում է ինքնուրույն արտադրվող արևային էներգիայով 

Gebrüder Weiss միջազգային բեռնափոխադրող և լոգիստիկ  ընկերությունը 2023 ֆինանսական տարին ավարտեց 2.47 միլիարդ եվրո զուտ շրջանառությունով (2022 թ.՝ 3 միլիարդ եվրո)։ Չնայած այս անկմանը, ընկերությունը գերազանցել է 2015-ից 2020 թվականների աճի դինամիկան։ Կորոնավարակի հետ կապված որոշ ազդեցությունները, որոնք նկատվել են նախորդ երկու տարիներին, չեն շարունակվել 2023 թվականին։ Արդյունքում, օդային և ծովային բեռնափոխադրումների ստորաբաժանման զուտ շրջանառությունը վերադարձել է իր նախկին մակարդակին՝ 774 միլիոն եվրոյի: Ծովային ընկերությունների և ավիաընկերությունների կողմից գանձվող բարձր սակագներով պայմանավորված՝ Gebrüder Weiss-ն այս ստորաբաժնում անցյալ տարի 1.27 միլիարդ եվրոյի եկամուտ է ապահովել։ Ցամաքային բեռնափոխադրումների և լոգիստիկայի ստորաբաժիններում շրջանառությունը կայուն է եղել՝ 1.45 միլիարդ եվրոյի չափով (2022թ.՝ 1.48 մլրդ եվրո)՝ չնայած էներգիայի և վառելիքի գների նվազմանը: Սեփական կապիտալի հարաբերակցությունը աճել է մինչև 63 տոկոս (2022թ.՝ 60%), ինչը ընկերությանը դարձնում է ճգնաժամադիմացկուն և վստահելի գործատու։ 

«Չնայած տնտեսության թուլացմանը, մենք կարողացանք նպաստել մեր հաճախորդների վաճառքների հաջողությանը համաշխարհային  շուկաներում՝ նրանց մատուցելով առաջնակարգ ծառայություններ և նաև ընդլայնել Gebrüder Weiss-ի ներկայությունը նոր գրասենյակներով ԱՄՆ-ում և Գերմանիայում։ Դա հաջողվեց առաջին հերթին մեր աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ։ Աշխարհաքաղաքական հակամարտությունները և համաշխարհային տնտեսական արտադրողականության թուլացումը բացասաբար են ազդել վաճառքի և փոխադրումների ծավալների վրա։ Մեր կայուն ֆինանսական դիրքի շնորհիվ 2023 թվականին  այնուամենայնիվ կարողացանք իրականացնել համապարփակ ներդրումային ծրագիր՝ ընդլայնելու մեր մասնաճյուղերն ու ծառայությունները», ասում է Gebrüder Weiss-ի գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսը։ Շատ ծրագրեր, որոնք կորոնավարակի պատճառով հետաձգվել էին, 2023թ. հնարավոր դարձավ իրականացնել։  

Ներդրումներ ցանցի ընդլայնման մեջ 
187 միլիոն եվրո ռեկորդային ներդրումով Gebrüder Weiss-ն ընդլայնեց իր ցանցը Գերմանիայի և ԱՄՆ-ի շուկաներում, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ միաժամանակ ներդրումներ կատարելով հաճախորդների նախագծերում և վերականգնվող էներգիայի արդյունաբերության մեջ։ Հատկապես Բավարիայում լոգիստիկ ընկերությունը ամրապնդեց իր դիրքերը Բայրոյթում, Կոնրադսրոյթում և Նյուրնբերգում միաձուլումների և անշարջժ գույքի ձեռքբերման շնորհիվ, ինչպես նաև Շտրաուբինգում բեռնային տերմինալի կառուցման միջոցով։ ԱՄՆ-ի ցանցը ընդլայնվել է նոր գրասենյակների բացմամբ Մայամիում և Տեխասի Լարեդոյում։ Այլ ներդրումային ծրագրերը ներառում են երկրորդ մասնաճյուղի բացումը Բուխարեստում, լոգիստիկ տերմինալի ընդլայնումը Հունգարիայում և նոր լոգիստիկ պահեստի կառուցումը Տիրոլի Գրացում և Ռոյտեում։ Միաձուլումների արդյունքում ամբողջ աշխարհում 180 մասնաճյուղերում աշխատողների թիվն ավելացել է մինչև 8600 մարդ (2022 թ.` 8.400): Ցանցի ընդլայնմանը զուգահեռ Gebrüder Weiss-ը ներդրումներ կատարեց մատակարարման շղթայի կառավարման թվայնացման գործընթացների մեջ։ Այսպես, myGW հաճախորդների վեբ պորտալը համալրվել է գույքագրման վերլուծության գործառույթներով (պահեստի վերլուծություն). myGW-ն հաճախորդներին ապահովում է թափանցիկություն մատակարարման շղթայի ամբողջ ընթացքում և ծառայում է  որպես կենտրոնական տեղեկատվական և հաղորդակցական հարթակ նրանց միջազգային առաքումների համար, ինչպես օրիինակ՝ առաքանիի իրական ժամանակում հետևելը և ժամանման գնահատված ժամանակը (ETA)։ 

Վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնումը  
Ընկերությունը առաջընթաց է գրանցել գործընթացների ածխածնազերծման հարցում: D-A-CH (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) տարածաշրջանում ընկերության էլեկտրաէներգիայի սեփական կարիքների երեք քառորդն արդեն ապահովվում է սեփական համակարգերով արտադրվող արևային էներգիայով։ 2023 թվականին լոգիստիկ ընկերությունը շահագործման հանձնեց ևս ինը համակարգեր D-A-CH (Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա) տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում։ Ընդհանուր առմամբ, 27 ֆոտոգալվանային համակարգեր արտադրել են 5850 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչի արդյունքում խնայված CO2 արտանետումների քանակը կրկնապատկվել է՝ հասնելով 2750 տոննայի: Միևնույն ժամանակ Gebrüder Weiss-ը 2011 թվականից ի վեր մաքուր էլեկտրաէներգիա է ապահովում Գերմանիայի հյուսիսում գտնվող իր հողմակայանով:  

Մինչև 2030 թվականը իր առջև դրած նպատակի՝ կլիմայական չեզոքության հասնելու համար ընկերությունն ավելի ու ավելի է կենտրոնանում իր սեփական ավտոպարկի վրա՝ սեփական միջոցների և բեռնատարների շահագործման մեջ ։ Լոգիստիկ ընկերությունն արդեն օգտագործում է էլեկտրական մեքենաներ՝ առցանց պատվիրված ապրանքները Ավստրիայում, Հունգարիայում, Խորվաթիայում և Ռումինիայում վերջնական հաճախորդներին առաքելու համար։ Այս տարի Գերմանիայում կգործարկվեն երկու բեռնատար էլեկտրական մարտկոցներով, իսկ Ավստրիայից ձեռք կբերվի ևս մեկ էլեկտրական բեռնատար և էլեկտրական առաքման մեքենա։ Էլեկտրական շարժունակության անցումային շրջանում ընկերությունը Ավստրիայում իր սեփական բեռնատարների պարկի զգալի մասը փոխում է հիդրոգենացված բուսական յուղի (HVO)՝ բիովառելիքի։  

Համաշխարհային առևտրի անկումից և ռեցեսիայից հետո Gebrüder Weiss-ն ակնկալում է տնտեսական որոշակի վերականգնում 2024 թվականի երկրորդ կեսից և հետևաբար շրջանառության ցուցանիշների ավելի դրական միտում՝ պայմանավորված առանձին ազգային ընկերությունների հաջողություններով։ Վոլֆրամ Զենգեր-Վայսը նշում է․ «Այժմ մենք օգտվում ենք մեր գլոբալ դիրքից և առանձին տարածաշրջաններում տնտեսական վերելքներին արագ արձագանքելու կարողությունից՝ տրամադրելով անհրաժեշտ լոգիստիկ ծառայություններ: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք մեր «լավագույնը երկու աշխարհներից» ռազմավարությունը արդարացված։ Հատկապես վերջին մի քանի տարիները ցույց տվեցին, թե որքան կարևոր է ներդրումներ կատարել ինչպես ընկերության գործառնական, այնպես էլ  թվայնականացման ցանցի զարգացման մեջ»։