Սպառողական ապրանքներ

Արդյունավետ լոգիստիկա առևտրի բնագավառի համար:

Սպառողական ապրանքների ոլորտի բազմակողմանի պահանջները պայմանավորված են սեզոնային տատանումներով, տեսականու բազմազանությամբ, ինչպես նաև ծախսերի մշտական փոփոխությամբ և արտադրանքի աճով: Բազմաթիվ տարիների փորձի և հիմնավոր մասնագիտական գիտելիքների շնորհիվ մեր փորձագետները մշտապես կարող են տրամադրել համապատասխան լուծում գնումների, պահեստավորման և բաշխման պահանջները բավարարելու համար:

Լոգիստիկ մատակարարման շղթայի իրականացման մեջ աութսորսինգի շնորհիվ հնարավոր է ոչ միայն բարելավել արտադրողների և վաճառողների միջև ապրանքաշրջանառությունը, այլ նաև նվազեցնել ծախսերը: Ցամաքային, երկաթգծով, օդային, ծովային բեռնափոխադրամիջոցների և մեր լոգիստիկ լուծումների համակցման արդյունքում հնարավոր է ծրագրերի արդյունավետ իրականացում:

Վերադարձվող ապրանքների մշակման ու ապրանքների պիտակավորման մատուցվող լրացուցիչ ծառայությունները ամբողջականացնում են մեր ծառայությունների պորտֆոլիոն: Գեբրուդեր Վայս ընկերության կողմից մշակված բեռնափոխադրումների և լոգիստիկայի լուծումների շնորհիվ Ձեր ապրանքը ժամանակին և շահավետ կհասնեն վաճառակետեր՝ վերջնական հաճախորդներին: