ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

Տեքստիլ արտադրության բնագավառում մասնագիտացված լոգիստիկան որպես ռազմավարական մրցակցային գործոն:

Նորաձևությունը այլևս կենտրոնացված չէ այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսիք են Նյու-Յորքը, Փարիզն ու Միլանը: FASHIONET նորաձևության համաշխարհային ցանցը երաշխավոր է հանդիսանում տեքստիլի փոխադրող հայտնի կազմակերպությունների հետ համագործակցության համար, որոնք, իրենց հերթին, միավորվել են լոգիստիկայի և բաշխման համաեվրոպական ցանցի մեջ: Նպատակը՝ առաջարկել տեքստիլի արտադրության բնագավառի համար համապատասխանեցված լուծումներ ամբողջ Եվրոպայում և տեղափոխել ամենանորաձև ապրանքները ճանապարհային բեռնափոխադրամիջոցներով, երկաթգծով կամ օդանավով Եվրոպայի ցանկացած անկյուն զգեստների համար առավել նախընտրելի կախված վիճակում:

Փաթեթներ ընդունող և ուղարկող իր լայնածավալ պահեստներով FASHIONET կենտրոնը ամբողջ Եվրոպայի տարածքում առաջարկում է տեքստիլի լոգիստիկայի լուծումների հզոր փաթեթներ ներմուծողների, արտահանողների, արտադրողների, դիստրիբյուտորների և գնողների համար: Առաջարկը ամբողջական է դարձնում մեր գործընկերների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայությունների բազմազանությունը։ Միջանկյալ պահեստավորում, պիտակավորում, կոմպլեկտավորում, փաթեթավորում և վաճառքից առաջ զգեստի միավորների վերջնական մշակում:

FASHIONET-ը առաջարկում է նոր չափանիշներ թելադրող և որակին համապատասխան ծառայություններ:

Կարդացե՛ք ավելին այստեղ՝ fashionet.co.at։