Բարձր տեխնոլոգիաների լոգիստիկա

Բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող բնագավառի համար կենտրոնական մարտահրավերներից են բարձ որակի և, միաժամանակ, ծախսերի նվազեցման աճող պահանջը և նոր ապրանքների ավելի արագ մուտքը շուկա: Որպես կոմպետենտ և ամբողջ աշխարհում գործունեություն ծավալող բեռնափոխադրող մենք կբարելավենք Ձեր մատակարարման շղթան՝ Ձեր հատուկ պահանջները հաշվի առնելով. լինի դա ստանդարտներին համապատասխանելու թե հատուկ լուծումների ներգրավման պահանջ: 

Որպեսզի Ձեզ համար օպտիմալ լուծում մշակեն, մեր ԳՎ ընկերության High-Tech կենտրոնի մեր աշխատակիցները ուսումնասիրում են այնպիսի արդիական թեմաներ, որոնցից են թվային վստահություն, ռեալ ժամանակում տեսանելիություն, բանացանց (IOT), խելացի և մեկ ցանցի մեջ միավորված լոգիստիկա, ինչպես նաև դրանց ազդեցությունը մատակարարման շղթայի լուծումների վրա ու հեռանկարային զարգացումները: Որպես լոգիստիկայի ցանկացած փուլում ծառայություններ մատուցող մենք դիտարկում ենք մատակարարման ամբողջ շղթան՝ հումքից մինչև թափոնների վերամշակման գործընթաց: