Շանհայ / Թբիլիսի / Երևան Լաուտերախ, Մարտ 02, 2026․ - Gebrüder Weiss ընկերությունը ընդլայնում է իր բեռնափոխադրման ծառայությունները Չինաստանի և Վրաստանի միջև։ Այսուհետ բեռնատարները շաբաթական կանոնավոր երթուղով կուղևորվեն դեպի Թբիլիսի։ Այս ծառայությունը հատուկ նախատեսված է Հարավային Կովկասի տարածաշրջանում չինական ապրանքների ներմուծման աճող պահանջարկը բավարարելու և այն ընկերությունների համար, որոնք ներմուծում են էլեկտրոնիկա, սպառողական ապրանքներ, ինչպես նաև մեքենաների և տրանսպորտային միջոցների պահեստամասեր:
Ապրանքները հավաքագրվում են ողջ Չինաստանի տարածքից և համախմբվում Gebrüder Weiss-ի մի քանի պահեստներում՝ Շանհայից (արևելք) մինչև Ուրումչի (արևմուտք)։ Այնուհետև բեռները տեղափոխվում են բեռնատարով Խորգոս՝ Չինաստան-Ղազախստան սահմանային անցակետով:
Այնտեղից երթուղին շարունակվում է Ղազախստանի տարածքով դեպի Վրաստանի մայրաքաղաք։ Խորգոսից Թբիլիսի տեղափոխման ժամանակը կազմում է մոտ 22-25 օր։
«Կովկասյան տարածաշրջանը վերջին տարիներին դարձել է չինական ապրանքների ներմուծման ամենաարագ աճող շուկաներից մեկը», - նշում է Gebrüder Weiss-ի Սև ծովի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Թոմաս Մոզերը: «Մեր ցամաքային հավաքական բեռնափոխադրման ծառայությունն առաջարկում է հաճախորդներին ավելի կարճ ժամկետներ, քան ծովային տրանսպորտը, ավելի մեծ ճկունություն, քան երկաթուղին, և զգալիորեն ավելի մատչելի սակագներ, քան օդային բեռնափոխադրումները»:
Նախատեսված փոքրածավալ բեռնափոխադրումների համար
Նոր ծառայությունը հատուկ հարմարեցված է փոքր ծավալի բեռնափոխադրումների համար։ Տարբեր հաճախորդների ապրանքները համախմբվում են Չինաստանում և տեղափոխվում միասին, ինչը թույլ է տալիս իրականացնել ծախսարդյունավետ փոխադրումներ նույնիսկ փոքր խմբաքանակների դեպքում։
«Մենք առաջարկում ենք բեռների հավաքագրում ողջ Չինաստանի տարածքով և դրանք համախմբում Շանհայի, Շենժենի, Սուչժոուի և Ուրումչիի մեր հիմնական պահեստների միջոցով»,— նշում է Gebrüder Weiss-ի Չինաստանի տարածաշրջանային գլխավոր տնօրեն Յոնգչուան Չենը ։ «Դեպի Թբիլիսի բեռնատարների շաբաթական կանոնավոր մեկնումների և պահանջարկի աճին զուգահեռ հաճախականությունն ավելացնելու ճկունության շնորհիվ՝ մենք արտահանողներին տրամադրում ենք հուսալի և մրցունակ անցում դեպի Կովկասյան տարածաշրջան»:
Ընկերության լոգիստիկ տերմինալում Թբիլիսիում՝ որը 2024թ-ին ընդլայնվել է արդեն երրորդ անգամ, բեռները բաշխվում են ողջ Վրաստանի տարածքով՝ ներառյալ մաքսային ձևակերպումները, այնուհետև ուղարկվում հարևան Հայաստան։
«Շատ ընկերություններ փնտրում են փոխադրման կայուն ժամկետներ և կանխատեսելի ծախսեր», — ավելացնում է «Gebrüder Weiss» ընկերության Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Ալեքսանդր Խարլամովը: «Մեր հավաքական բեռնափոխադրման ծառայությունը տրամադրում է հուսալի լուծում, որը գործում է երկաթուղային հաստատուն չվացուցակներից կամ վագոնների սահմանափակ տարողունակությունից անկախ»:
Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի հզորացում
Այս նոր ծառայության միջոցով «Gebrüder Weiss»-ը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը այն առանցքային առևտրային երթուղու՝ այսպես կոչված «Միջին միջանցքի» երկայնքով, որը կապում է Չինաստանը և Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Կովկասի միջոցով: Մեր նպատակն է այս զարգացող շուկաներում գործող ձեռնարկություններին տրամադրել տրանսպորտային լրացուցիչ հնարավորություններ և մատակարարման ավելի դիվերսիֆիկացված շղթաներ:
Ի հավելումն Չինաստանում և Վրաստանում տեղակայված գրասենյակների ՝ «Gebrüder Weiss»-ը մասնաճյուղեր ունի նաև Հայաստանում, Ղազախստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում:
Gebrüder Weiss-ի մասին
Gebrüder Weiss Holding AG-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լաուտերախում (Ավստրիա), համաշխարհային լոգիստիկ ծառայություններ մատակարող ընկերություն է, որն ունի շուրջ 8,600 աշխատակից և 180 սեփական մասնաճյուղ։ 2024 թվականին ընկերության հասույթը կազմել է 2,71 միլիարդ եվրո։ Նրա ծառայությունների փաթեթը ներառում է տրանսպորտային և լոգիստիկ լուծումներ, թվային ծառայություններ և մատակարարման շղթայի կառավարում։ Թվային և իրական աշխարհի փորձառության համադրումը հնարավորություն է տալիս ընկերությանը արագ և ճկուն կերպով արձագանքել հաճախորդների կարիքներին։ Ավելի քան կես հազարամյակի պատմություն ունեցող այս ընտանեկան ձեռնարկությունը իրականացրել է բազմաթիվ բնապահպանական, տնտեսական և սոցիալական նախաձեռնություններ։ Այսօր այն համարվում է նաև կայուն բիզնես գործելակերպի նախաձեռնող։
Հետադարձ կապ
Gebrüder Weiss ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների բաժին
Մերլին Հեռման
press@gw-world.com
Բունդեսշտրասե 110, Լաուտերախ A-6923
Հեռ.՝ +43.5574.696.2169
Ֆ.՝ +43.5.9006.2173
www.gw-world.com/newsroom/